
ԱԺ նիստում բոլոր ընդդիմադիր պատգամավորները հերթով անդրադառնում են Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անընդհատ անջատում է պատգամավորների խոսափողները:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այլ ելք չունենալով` մոտեցավ ամբիոնին և սկսեց այնտեղից խոսել: Սակայն ԱԺ նախագահը կրկին անջատել տվեց խոսափողը, իսկ Զարուհի Փոստանջյանը շարունակում էր խոսել:
«Խելակորույս, խելակորույս աշխարհ, կարծում եմ դադարեցրեք, այլապես …. », – նշեց նա:
Արծվիկ Մինասյանն ու Էդմոն Մարուքյանն առաջարկեցին հիմա քննարկում անցկացնել, սակայն ԱԺ նախագահը դեմ էր: Նա նշեց, որ պետք չէ տպավորություն ստեղծել` որ ով չի խոսում, ուրեմն մտահոգված չէ: