
ՀԱԿ խմբակցության պատգամավորները քիչ առաջ համերաշխորեն լքեցին ԱԺ նիստերի դահլիճը: Նրանք այդպես վարվեցին` ի պաշտպանություն հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակցիների:
ԱԺ դահլիճից մեկը մյուսի հետևից դուրս են եկել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիլա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանության բաժանմունքներն են բերվել 237 անձ, իսկ մեծ թվով քաղաքացիներ և լրագրողներ ստացել են մարմնական վնասվածքներ: