
Ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները` այդ թվում Առաջին ալիքը, անդրադարձել են երեկ Երևանում տեղի ունեցած իրադարձություններին:
«Հայաստանի մայրաքաղաքում միայն առավոտյան է հաջողվել կարգի հրավիրել բողոքի ցույցի դուրս եկած հանրությանը: Ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել հատուկ տեխնիկա` այդ թվում ջրցան մեքենաներ:
Անօրինական բողոքի ակցիայի պատճառ է դարձել օգոստոսի 1-ից էլէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը: Այս առիթից «օգտվել է» ընդդիմությունը, որը Երևանում կազմակերպել է նստացույց:
Ցուցարարներին փորձել է խաղաղեցնել նախագահ Սերժ Սարգսյանը` առաջարկելով հանդիպել ակտիվստների ներկայացուցիչների հետ, սակայն նրանք մերժել են առաջարկը:
Ցույցի հետևանքը եղել է մի տասնյակ ձերբակալվածներ»,- գրում է Առաջին ալիքը: