Armlur.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ հոսանքի թանկացման որոշման դեմ պայքարող ակտիվիստների նստացույցը ցրելու, դրան հաջորդած դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն):
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ակցիայի ժամանակ իրավապահների կողմից բռնության են ենթարկվել ակցիայի մասնակիցներ և լրագրողներ: 237 քաղաքացի բերման է ենթարկվել:
Armlur.am-ը կապ հաստատեց մի քանի ակտիվսիտի հետ, ովքեր հայտնեցին, որ դեռևս գտնվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում: