ԵՀՄՖ Նախագահությունը խստիվ դատապարտում է Երևանում խաղաղ բնակչության կողմից Էլեկտրաէներգիայի թանկացմանդեմ կազմակերպված բողոքի ամենաժողովրդավարական ձևով արտահայտված խաղաղ ցույցի ցրումը ոստիկանության կողմից:
ԵՀՄՖ ղեկավարությունը դեռ 2015 թվականի փետրվար ամսին զգուշացրել էր ՀՀ վարչակազմին Հայաստանում ձևավորվածներքին քաղաքական լարված մթնոլորտի շուրջ և դիմել էր նամակով ՀՀ նախագահին, պատճեն ուղղելով Վեհափառհայրապետին, ԱԺ նախագահին, վարչապետին, Սահմանադրական դատարանի նախագահին և գլխավոր դատախազին,զգուշացնելով, որ ևս մեկ ,,մարտի 1,,-ը լինելու է կործանարար:
Նախագահի կողմից փետրվարյան գործընթացներին տրվեցին ավելի քան տարօրինակ և հակասահմանադրական լուծումներ,որի արդյունքում նախատեսված փետրվարյան ցույցերը հետաձգվեցին, իսկ ներքին քաղաքական լարվածությունն առավելշիկացավ: Այսօր ժողովրդի աննախադեպ լարված սոցիալական վիճակը հուշում է, որ պայթյուն է տեղի ունենալու: ժողովրդիսահմանադրական իրավունքների ոտնահարումը, խաղաղ բնակչության նկատմամբ բիրտ ուժի կիրառումը և վարչակազմիցինիկ վերաբերմունքը ՀՀ արժանապատիվ քաղաքացիների հանդեպ, հղի է լուրջ վտանգներով և առաջինը սպառնալու է մերերկրի անվտանգությանը:
ԵՀՄՖ Նախագահությունը պահանջում է վարչակազմի ղեկավարությունից օրենքի խստությամբ պատժել այսօր առավոտյանխաղաղ բնակչության նկատմամբ ուժ կիրառած ոստիկանապետին և այլ մեղավոր անձանց: ԵՀՄՖ Նախագահությունը մեկանգամ ևս հիշեցնում է, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերը ղեկավարած հանցագործները չեն պատժվել: Այսօրվա իրավիճակըստիպում է հրատապ անդրադառնալ արդարադատությունը հաստատող անավարտ գործընթացների վերականգմանը և ՀՀՍահմանադրությամբ ամրագրված ժողովրդի իշխանության վերականգմանը:
Եվրոպահայությունը ակընդետ հետևում է Հայաստանում ընթացող գործընթացներին և արձագանքելու է դրանց ընթացքին,ընդհուպ տարբեր հնարավոր եղանակներով մասնակցելով նրանց զարգացումներին: