Մեր քաղաքացիները չընդառաջեցին նախագահին. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցավում և ափսոսում է, որ երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները իրենք իրենց չկարողանալով վստահել, չկարողացան իրենց միջից 3-4 առաջնորդ ընտրել և հանդիպել ՀՀ նախագահի հետ:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ոստիկանները բավական պրոֆեսիոնալ են աշխատել.

«Հանրապետության նախագահը լայնախոհություն ցույց տվեց, հանրապետության նախագահը մտահոգություն ցույց տվեց, բայց մեր քաղաքացիները, մեր բարեկամները չընդառաջեցին: Ոչ մի լրագրող անօրինական բերման չի ենթարկվել ու անօրինական բերման ենթարկված չի մնա»,-նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը խորհուրդ է տալիս «կրակի վրա յուղ չլցնել եւ ԱԺ-ում շոուներ չցուցադրել»: Անդրադառնալով բռնությունների ենթարկված լրագրողներին` ԱԺ փոխնախագահն ասաց. «Երեկ պարբերաբար մենք տեսնում էինք, որ թե ոստիկանները, թե ցուցարարները լրագրողներին հորդորում էին չմիջամտել: Ոստիկանների համար շատ դժվար է, երբ լրագրողը կես ժամ իրականացնում է իր վրա դրված պարտականությունները, հետո դառնում է ցուցարար, հետո նորից` լրագրող: Միգուցե դա՞ է այդ անցանկալի վիճակի պատճառը»:




Լրահոս