
Աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած բռնություններին` գրելով.
«1) հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան և խստորեն կարգավորվեն և վերահսկվեն անկախ մարմնի կողմից,
2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է,
3) նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»: