Այս պահին Երևանի փողոցներում երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանական բռնության ենթարկված երիտասարդներից մի քանիսը իրազեկման ակցիա են իրականացնում: Նրանք «Այսօր լուսադեմին ոստիկանները ինձ ծեծի են ենթարկել», «Իմ 237 ընկերը ոստիկանությունում է» և այլ գրություններով թռուցիկներ են բաժանում անցորդներին:
Նրանց պահանջն է ազատել իրենց բերման ենթարկված ընկերներին: Երիտասարդները կոչ են անում միանալ իրենց պայքարին:
Հիշեցնենք` երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը դաժան կերպով ցրեց նստացույցի մասնակիցներին` բռնություն կիրառելով ինչպես ակցիայի մասնակիցների, այնպես էլ լրագրողների, օպերատորների նկատմամբ:
Կադրերը` երեկվա նստացույցից են: