Ցուցարարները երկու ռազմավարական սխալ են թույլ տվել. Արմեն Աշոտյանը` Բաղրամյանի դեպքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրախ եմ, որ ունենք այսպիսի երիտասարդություն և արհեստավարժ գործող ոստիկաններ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում լուսադեմին տեղի ունեցած դեպքերին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Որպեսզի այս երկուսը մեր երկրում չբախվեն, պետք է բոլոր կողմերը առաջնորդվեն բացառապես օրենքով: Ուստի ես ուրախ եմ, որ ունենք նման երիտասարդություն մեր երկրում և ուրախ եմ, որ ունենք արհեստավարժ ոստիկանություն»,- նշեց նա:

Նրա խոսքով` ցուցարարները երկու ռազմավարական սխալ են թույլ տվել: Նախ, երբ մերժեցին ՀՀ նախագահի հանդիպման առաջարկությունը: «Հայաստանի քսանհինգամյա պատմության մեջ, շեշտեց նա, որևէ նախագահ, որևէ ցույցի մասնակիցներին իր մոտ` Բաղրամյան նստավայր չի հրավիրել: Սա քաղաքական մշակույթի տեսակետից աննախադեպ էր և կարող էր նաև լավ զարգացում ստանալ, եթե քաղաքացիները վստահեին հինգ հոգու և այդ երկխոսությունը երկրի նախագահի ու երիտասարդության միջև կայանար: Այնուհանդերձ, պետք է ասեմ, որ առավոտյան հետևելով լրահոսին, ես սփոփվեցի, որ արյուն չկար, և մենք արթնացանք ոչ արյունոտ Հայաստանում»,- հավելեց նա:

Հիշեցնենք,  որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ կիրառվել են բռնություններ, որոնց ընթացքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, բերման է ենթարկվել 237 անձ:




Լրահոս