«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ ամբիոնի մոտ ելույթ ունենալիս նշեց` ճիշտ կլիներ, եթե հենց ԱԺ ղեկավարությունն առաջինը խոսեր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին: «Ի՞նձ եք խորհուրդ տալիս, լսե՛ք, ձեր խորհուրդները ձե՛զ պահեք», – նշեց Գալուստ Սահակյանը և հիշեցրեց ԱԺ կանոնակարգը:
«Ես ձեզ ասում եմ թույլ տվեք խոսել: Ես տեղյակ եմ ԱԺ կանոնակարգից ավելի քան դուք: Մի՛ սրեք իրավիճակը, դուք բոլորից շատ եք սրում իրավիճակը»: «Եթե դու մտածում ես դու էնքան ես, որ քեզանով պտի սրվի՞…», – նշեց Սահակյանը:
«Վե՛րջ տվեք ձեր այդ պրակտիկային: Գլխավոր լարողն այսօր դո՛ւք եք: Չե՛ք տիրապետում ո՛չ կանոնակարգին, ո´չ էլ պառլամենտական մշակույթին», – շարունակեց Հակոբյանը: Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ձեզ կզրկեմ խոսքից, որովհետեւ լեզվին եք տալիս, ոչ թե մտքին»:
Ռուբեն Հակոբյանն էլ նշեց. «Ես շատ բան ունեմ տալու, բայց թույլ տվեք խոսեմ: Այս մարմինն ու այս ամբիոնը թանկ է ինձ համար: Մենք պիտի կարողանանք այստեղ քննարկենք, եթե չենք քննարկում՝ ժողովուրդը գնում է փողոց եւ կարող է գնալ նաեւ անօրինական քայլերի: Մենք պիտի կանխենք այստեղ, ոչ թե եթե դուրներս չի գալիս, պիտի փակենք խոսափողները»: