
Երեկ Բաղրամյան պողոտայում նստացույց անող երիտասարդները այսօր երեկոյան ժամը 18:00-ին կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում` պահանջելու ազատ արձակել իրենց բերման ենթարկված ընկերներին:
Շեշտենք, որ քիչ առաջ Armlur.am-ի լրագրողը Ազատության հրապարակում ֆիքսեց, որ այնտեղ մեծ թվով ոստիկաններ են հավաքված:
Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունն արդեն հարուցել է քրեական գործ` խուլիգանություն հատկանիշներով` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայի առիվ: