Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-ամյակի առթիվ, մաղթել նվագախմբին՝ երկար եւ բեղմնավոր ուղի, ստեղծագործական նորանոր հաջողություններ` ի փառս հայ մշակույթի եւ կատարողական արվեստի: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:























