
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության անդամ Գագիկ Մելիքյանի մեկնաբանությունը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ.
«Այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան, չի դիմանում որևիցե քննադատության: Ցուցարարներն իրացնում էին ՀՀ Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը՝ խաղաղ, առանց բռնության կոչերի: Ոստիկանության գործողություններն անհամաչափ էին, տեղ-տեղ աչքի էին ընկնում հատուկ դաժանությամբ: Վստահ ենք, որ ցուցարարների պայքարն արդար էր՝ նրանք փողոց էին դուրս եկել՝ ոչ ասելու հերթական կամայական ու չհիմնավորված որոշմանը: Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ մի քանի անձանց կոռումպացվածության հետևանքով Հայաստանում կրկին թանկացումների շղթա է սկսելու: ՍԴՀԿ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին»: