Գյումրիի Թատերական հրապարակից այսօր վաղ առավոտյան բերման են ենթարկվել 13 ակտիվիստի: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, րոպեներ առաջ ազատ է արձակվել 6 ակտիվիստ: Ոստիկանության Կումայրու բաժնում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Մեր թղթակիցը հայտնում է նաև, որ բերման ենթարկվածներից մի քանիսը փաստաբանների են դիմել:
Խոսակցություններ կան, որ քրեական գործ կհարուցվի խուլիգանության հատկանիշներով:
Հիշեցնենք, որ այսօր գիշերը լարված իրավիճակ է եղել նաև մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում: Բերման է ենթարկվել 237 քաղաքացի, որոնց ճակատագիրը դեռևս անհայտ է: Հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով: