Էդգարը ասել էր, որ կապտուկները վայր ընկնելու հետևանք են, սակայն նա ծեծի էր ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկանում է, որ հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ վերհոնքային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Էդգար Ա.-ն և հայտնել, որ իրենց բակում վայր է ընկել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 21-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1977 թ. ծնված Արման Ա.-ն ծեծի է ենթարկել Էդգար Ա.-ին` պատճառելով վնասվածք:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս