Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում բախվել են “Մերսեդես C 280” մակնիշի 55 ՕՕ 552 համարանիշի և “Ռենո Լոգան” Լ 3878 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “Մերսեդեսի” վարորդը եղել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, իսկ “Ռենո” մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է 33-ամյա Գագիկ Միրզոյանը: Ի դեպ, նրա վարած ավտոմեքենան պատկանում է “Էրո” տաքսի ծառայությանը: Վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:”Մերսեդեսի” բախման հետևանքով տաքսին գլխիվայր շրջվել է: