Մոսկվայում հարձակվել են վրացի հեղինակության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոսկվայում 2 հանցագործներ հարձակվել են ազգությամբ վրացի գործարարի վրա և գողացել նրա մոտ եղած 30 մլն ռուբլի գումարը,- գրում է Life News-ը։
Հարձակումը տեղի է ունեցել Մոսկվայի Մինսկի փողոցում՝ այն պահին, երբ տղամարդը պատրաստվել է նստել մեքենան։ Հենց այդ ժամանակ էլ հանցագործները կրակ են բացել նրա ուղղությամբ։ Տղամարդը վնասվածքներ է ստացել որովայնի և ողնաշարի հատվածում, իսկ հանցագործներն էլ անմիջապես դիմել են փախուստի։ Հանցագործությունը ֆիքսել են դեպքի վայրում տեղադրված տեսահսկման խցիկները, ինչը, կօգնի հայտնաբերել օրինախախտներին։ Ըստ որոշ տվյալների` Ամիրան Բ.-ն որոշակի շրջանակներում “հեղինակություն” է եւ կապ ունի Մոսկվայի հանցախմբերից մեկի հետ:




Լրահոս