
«Արմենիա» բժշկական կենտրոնից քիչ առաջ ակտիվիստներից մեկին համապատասխան հետազոտություններ կատարելուց հետո դուրս գրեցին: Ինչպես Armlur.am-ին հայտնեցին ԲԿ-ից, իրենց մոտ տեղափոխված ակտիվիստներից մեկի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք: Նա նյարդաբանի մոտ հետազոտվում է: Նաև նշենք, որ հիվանդանոցի տարածքում են ոստիկանները, ովքեր հարցեր են տալիս այնտեղ հավաքված մնացած երիտասարդներին:
Հիշեցնենք` երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը դաժան կերպով ցրեց հոսանքի թանկացման դեմ նստացույց իրականացնող երիտասարդներին: