
Գյումրիում այսօր վաղ առավոտյան բերման ենթարկված 13 ակտիվիստներն արդեն ազատ են արձակվել: Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, քրեական գործ է հարուցվել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս եկած ակտիվիստ Կարեն Պետրոսյան նկատմամբ, ով հարցաքննվել է որպես կասկածյալ:
Քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով: Մյուս բերման ենթարկվածները հարցաքննվել են որպես վկաներ:
Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը նախկինում միջադեպ էր ունեցել Շիրակի մարզի փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանի հետ: Վերջինս ակտիվիստին «թափթփուկ» էր անվանել: