Մահացել է Ֆյոդոր Խիտրուկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոսկվայում 95 տարեկան հասակում մահացել է մուլտիպլիկատոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆյոդոր Խիտրուկը: Խիտրուկը ծնվել է 1917-ին Տվերում: 20 տարեկանում եկել է “Սոյուզմուլտֆիլմ” եւ աշխատել այնտեղ ավելի քան կես դար: Որպես մուլտիպլիկատոր` նա ստեղծել է 200 կերպար 102 ֆիլմում, այդ թվում` սառցե թագուհուն, Կարմիր գլխարկին եւ այլն: Խիտրուկը Վիննի Թուխի մասին պատմող մուլտֆիլմի սցենարիստն ու ռեժիսորն է:




Լրահոս