
Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները հունիսի 25-ին մեկնելու են Շվեյցարիա, որտեղ հավաք կանցկացնեն մինչև հուլիսի 12-ը:
Շվեյցարիայում ռուսական թիմը կանցկացնի 4 ստուգաղական խաղ, որոնցից առաջինը կկայանա հունիսի 29-ին: Այդ օրը ռուսական ակումբը կմրցի Ավստրիայի երկրորդ լիգայում հանդես եկող Լուստենաուի «Աուստրիա-ի» հետ, իսկ մյուս մրցակիցները դեռևս հայտնի չեն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: