Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերում ավարտվեց Նարեկ Աբգարյան – Վիլիան Տանկո մենամարտը: Կարեն Գիլոյանը հայտնում է, որ միավորների չնչին տարբերությամբ հայ բռնցքամարտիկը պարտվեց:
«Դա մրցավարների կարծիքն է: Մենք միանգամայն այլ կարծիքի ենք: Չեմ կարող չգրել մի զավեշտի մասին: Ժամանակակից բռնցքամարտում կողային 5 մրցավարներից համակարգիչը ընտրում է 3-ի գնահատականը և վճիռը կայացնում է` ելնելով այդ 3-ի գնահատականից: Այս մենամարտում Նարեկին հաղթանակ էին շնորհել Գերմանիայի, Լեհաստանի և Ֆիլիպինի ներկայացուցիչները: Սակայն համակարգիչը, ճակատագրի հեգնանքով, ընտրել էր Բրազիլիայի, Թունիսի և Գերմանիայի ներկայացուցիչներին: Իսկ Բրազիլիայի և Թունիսի ներկայացուցիչների կարծիքով հաղթել էր մեր մրցակիցը: Ստացվեց 2-1` հօգուտ սլովակ բռնցքամարտիկի», – նշել է նա: