Հուլիսի 1-ին կմեկնարկի Beeline նոր սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների վաճառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է նոր սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների վաճառքի մեկնարկի մասին: Այն կսկսվի 2015թ.-ի հուլիսի 1-ին ժամը 17:00-ին Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Արտաշատի և Էջմիածնի վեց Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում:

Յուրաքանչյուր վաճառքի և սպասարկման գրասենյակի առաջին 100 գնորդները սմարթֆոն գնելիս անվճար կստանան Beeline «գեղեցիկ» հեռախոսահամար, իսկ համակարգչային պլանշետի դեպքում՝ հատուկ պատյան: Սմարթֆոնների և պլանշետների գնորդների միջև ժամը 22:00-ին Beeline-ի Երևանի և 20:00-ին մարզային գրասենյակներում կխաղարկվի հատուկ մրցանակ:

«Beeline–ի բրենդային սմարթֆոնները արդեն երկու անգամ դարձել են ամենավաճառվողները Հայաստանում: Սմարթֆոնները շատ սիրված են մեր հաճախորդների կողմից՝ շնորհիվ նորաոճ դիզայնի, օպերացիոն համակարգի և մատչելի գնի: Beeline-ը կրկին անգամ պատրաստ է հաճելիորեն զարմացնել իր հաճախորդներին նոր սարքավորումներով՝ երկու SIM-քարտի հնարավորությամբ սմարթֆոնով և IPS էկրանով արագագործ պլանշետով: Բացի այդ, հուլիսի 1-ից Beeline–ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում մեր բաժանորդները կստանան նվերներ և կմասնակցեն խաղարկությանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Beeline –ի սմարթֆոններն և համակարգչային պլանշետներն աշխատում են Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, իսկ Beeline սմարթֆոնը թույլ է տալիս օգտագործել երկու SIM-քարտ:




Լրահոս