
Լիբիան սպառնում է կրակ բացել ցանկացած նավի վրա, որը առանց նախնական համաձայնության` մուտք կգործի Լիբիայի տարածքային ջրեր:
«Լիբիական ուժերը իրենց թիրախ կհամարեն ցանկացած ռազմական միավոր, որը մուտք կգործի Լիբիայի տարածքային ջրեր՝ առանց Լիբիայի բանակի հրամանատարության համապատասխան թույլտվության ու հրամանի»,- «Ալ-Արաբիային» ասել է Լիբիայի ՌՕՈւ հրամանատար Սակր ալ-Ջարուշին՝ մեկնաբանելով նախօրեին ԵՄ անդամ պետությունների կողմից ընդունված որոշումը, համաձայն որի Միջերկրական ծովում մեկնարկում է ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարի օպերացիայի առաջին փուլը: