Թող գնային Սերժ Սարգսյանի հետ զրուցելու ժամանակ պահանջեին. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իհարկե, որևէ մեկի համար ցանկալի չէ, որ որևէ ապրանք Հայաստանում թանկանա: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը` լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հանրապետության նախագահը երեկ հրավիրում էր իր մոտ երկխոսության մեր սիրելի քաղաքացիներին, և ես ցավում եմ, որ նրանք չկարողացան իրենց մեջից ընտրել 3-4 առաջնորդների, որպեսզի նրանք բանակցություններ վարեն և հանդիպեն ՀՀ նախագահի հետ: Մերժողական մոտեցումը լավ բանի չի բերում, եթե ՀՀ նախագահը հրավիրում է, դա այլախոհության դրսևորում է: Երբ որ դու միանգամից գալիս, ասում ես` ես պահանջում եմ, դա փակուղի է», – նշեց նա:

Շարմազանովը նշեց, որ ցուցարարները կարող էին գնալ և իրենց պահանջները ներկայացնել հենց նախագահի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, ոստիկանությունը շատ բարձր պրոֆեսիոնալիզմով է կատարել իր առջև դրված պարտականությունները:

Անդրադառնալով լրագրողների հանդեպ իրականացված բռնություններին` Շարմազանովը նշեց. «Ափսոսում եմ, որ մեր մոտ, ինչպես քաղաքական դաշտը կայացած չէ, այնպես էլ` լրատվական դաշտը: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ լրագրողն իրականացվում է իր պարտավորությունները և պահում է չեզոքություն»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս