
Գերմանիայից նվազագույնը 110 կին ու աղջիկ են մեկնել Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ ամուսնանալու համար, երեքշաբթի օրը հայտնել է գերմանական Augsburger Allgemeine Zeitung թերթը՝ հղում կատարելով սեփական հետաքննությանը:
Հրատարակչության տեղեկություններով, միտումներն աճում են, որոշ կանայք անդամակցում են «ԻՊ» իրենց երեխաների հետ, ընդհանուր առմամբ Գերմանիայից դուրս է բերվել 26 անչափահաս:
Թերթը սեփական հետաքննությունն է անցկացրել՝ համացանցում տեղադրելով Գերմանիայից գոյություն երիտասարդ մահմեդական կնոջ անունից հայտարարություն, ով իբրև թե անդամակցել է ԻՊ-ին: Արդյունքում հորինված մահմեդական կնոջ հետ կապնվել են մի քանի զինյալներ, ովքեր մարտնչում են Սիրիայում ԻՊ կողմից, ինչպես նաև Բեռլինից ոմն երիտասարդ: