Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը սոցցանցի իր էջի միջոցով հայտնում է, որ հայ հաքերները կոտրել են Ոստիկանության պաշտոնական կայքէջը:
«Նոր հետս կապնվեց լրիվ նոր հաքերային թիմ՝ ասացին, որ հարձակում են կատարել Ոստիկանության կայքի վրա՝ վերջին իրադարձությունների հետ կապված։ Իսկապես՝ կայքը չի աշխատում։ Հաքերային խմբի մասին ոչինչ չգիտեմ՝ հարցեր մի տվեք։ Սա իրենց թվիթերն է https://twitter.com/Antisystem374 ։ Արձանագրեմ՝ սա առաջին քաղաքացիական հաքերային հարձակումն է Հայաստանում (ես ուրիշ չեմ հիշում նման դեպք): DDoS ա երևի արվել», – գրել է նա: