ՀՀ մշակույթի նախարարության հասարկայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են երգչուհի աճյունի տեղափոխման և հուղարկավորման կազմակերպչական հարցերը:
ԱՄՆ-ից երգչուհու հարազատներից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ հինգշաբթի օրը Լոս Անջելելոսում կկայանա Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը: Իսկ դեկտեմբերի 10-ին երգչուհու աճյունը կտեղափոխվի Հայաստան:
Հայաստանում երգչուհու հրաժեշտի վերջին արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:
Նույն օրը տեղի կունենա նաև երգչուհու հուղարկավորությունը՝ Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում: