
Քուրդ աշխարհազորայիններին հաջողվել է գրավել է Սիրիայի հյուսիսում գտնվող Այն-Իսա քաղաքը, որն ավելի վաղ եղել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների վերահսկողության տակ, երեքշաբթի օրը հայտնում է Reuters գործակալությունը:
Քրդերի ներկայացուցիչ Ռեդուր Հելիլյայի խոսքերով՝ այժմ Այն-Իսան, ինչպես և դրան հարակից 100-ավոր բնակավայրեր գտնվում են քրդերի անմիջական վերահսկողության տակ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ տարածքների ազատագրման օպերացիան իրականացվել է ԱՄՆ ավիացիայի աջակցությամբ:
Այն-Իսան գտնվում է Սիրիայի տարածքում ԻՊ փաստացի մայրաքաղաք Ռաքքայից 30 կմ հյուսիս: