«Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր 18:00-ին կրկին հավաքվելու է Ազատության հրապարակում և շարունակելու է պայքարը: Armlur.am-ի թղթակիցը փոխանցում է, որ այս պահին Ազատության հրապարակում սկսում են հավաքվել երեկվա նստացույցի մասնակիցները:
Մեր թղթակցի հաղորդմամբ, հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան, որոնք բազմակի անգամ ավել են ցուցարարներից: Ընդգծենք, որ նրանց շարքերում են նաև այն նույն քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք ներկա էին նաև Բաղրամյան պողոտայում:
Այս պահին Ազատության հրապարակում ամեն ինչ դեռ հանգիստ է, ակցիայի մասնակիցները դեռ հավաքվում են: