ԵՄ վիզային օրենսդրության փոփոխությունների մասին առաջին լսումները տեղի են ունեցել Եվրախորհրդարանում անցած շաբաթ:
Ենթադրվում է, որ օրենսդրության փոփոխությունները կհանգեցնեն Արևելյան Եվրոպայի քաղաքացիների համար այսպես կոչված կարճաժամկետ վիզաների տրամադրման դյուրացմանը, գրում է Deutsche Welle-ն:
«Մենք չպետք է մոռանանք Եվրոպան բոլոր զբոսաշրջիկների՝ թե՛ երիտասարդության, թե՛ գործարարների համար ավելի գրավիչ դարձնելու մտադրության մասին: Եվրոպան այսօր տուրիզմի համար թիվ մեկ ուղղություն է հանդիսանում, սակայն շուկայական մասնաբաժինը կտրուկ կրճատվել է: Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է վիզաների տրամադրման իրական դյուրացում»,- ասել է Սլովենիայից եվրախորհրդական Տանյա Ֆայոնը DW-ին տված հարցազրույցում: