Երևանի կենտրոնական հատվածում` Ազատության հրապարակի մոտակայքում և հենց հրապարակի տարածքում այս պահին արդեն մեծ թվով ոստիկաններ են հավաքված:
Նրանք տարբեր տարածքներում խմբերով հավաքված հրահանգներ են ստանում և պատրաստվում հանրահավաքին: Նշենք, որ երբ մեր թղթակիցը լուսանկարում էր ոստիկաններին, նրան է մոտեցել նրանցից մեկը և հարցրել, թե ինչու է նկարում: Համապատասխան պատասխանը ստանալուց հետո ոստիկանն է սկսել նկարահանել լրագրողին:
Հավելենք, որ Ազատության հրապարակում այս պահին ցուցարարների թիվը դեռ այնքան էլ մեծ չէ, սակայն նրանք քիչ-քիչ հավաքվում են: