ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների դասերն արդեն 10 օր է՝ ուղեկցվում են աղմուկով: Համալսարանի հարեւանությամբ «Լավանդա» դեղատունը շինարարություն է իրականացնում, եւ բանվորները վնասել են բուհի ջեռուցման խողովակը: Ու եթե այն չվերականգնեն, 6000 ուսանողների դասերը ստիպված կդադարեցվեն: «Լավանդա»-ի սեփականատեր Արայիկ Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե բուհի ռեկտորը թաքնվել է ուսանողների հետեւում. «Կոնկրետ ռեկտորի կաբինետը իմ կաբինետի վերեւն է, եւ երբ ինքը դռռացնում, գռռացնում, բռռացնում էր, ես ոչ մի տեսակի բան չասացի իրեն` հասկանալով, որ մարդը նոր է եկել եւ վերանորոգում է»: Իսկ Մանկավարժականի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը մեզ փոխանցեց, թե գործարարին առաջարկվել է  շինաշխատանքներն անել հանգստյան օրերին կամ երեկոյան 6-ից հետո. «Հիմա նա պետք վերականգնի համալսարանի ջեռուցումը: Ես թույլ չեմ տա, որ մեր ուսանողները եւ դասախոսները մրսեն»:




Լրահոս