Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում հայտնաբերված չարաշահումների գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դառնում: Պարզվում է՝ միայն 2 մլրդ ռուբլի հատկացվել ու «ծախսվել է» զինվորների «պարտյանկաներ» լվանալու համար: Այնինչ բոլորին է հայտնի, որ «պարտյանկաները» լվանում են զինվորներն իրենք ու դրա համար ամենեւին էլ գումար չեն ստանում: Բայց, փաստորեն, մարդկային երեւակայությունն անսահման է: Ու գումարներ յուրացնելու համար բոլոր երկրների իշխանությունները պատրաստ են դիմել ամեն քայլի: Որեւէ մեկը չի կասկածում, որ եթե առաջիկայում ՀՀ ՊՆ-ում եւս լայնածավալ ստուգումներ անցկացվեն, հաստատ ավելի զավեշտալի դեպքեր էլ կհայտնաբերվեն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ