«Գազպրոմի» կառավարման խորհրդի անդամի որդին ինքնասպան է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմի» կառավարման խորհրդի անդամ Նիկոլայ Դուբկինի որդին ինքնասպան է եղել: 20-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է առավոտյան ժամը 6-ի սահմաններում Մոսկվայի արևմուտքում՝ բազմահարկ շենքի պատուհանների տակ:

Ստուգումների ընթացքում պարզվել է, որ ինքնասպան եղածը հանդիսանում «Գազպրոմի» կառավարման խորհրդի անդամ Նիկոլայ Դուբկինի որդին:

Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, դա եղել է ինքնասպանություն: Ինքնասպանության դրդապատճառները պարզվում են: Այս տեղեկության պաշտոնական հաստատումը դեռևս չկա:




Լրահոս