Այսօր Լիոնել Մեսսիի ծննդյան օրն է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հունիսի 24-ին, արգենտինացիֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող Լիոնել Մեսսիի ծննդյան օրն է: Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»։ Մեսսին «Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիր է (2009, 2010, 2011, 2012):

Մեսսին ֆուտբոլ խաղալ սկսել է երիտասարդ տարիքում և իր հմտություններն ու ներուժը շուտով իրագործել է «Բարսելոնայում»։ Նա «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» է տեղափոխվել 2000 թվականին։ 2004-05 մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությունում գոլի հեղինակ է դարձել։

1231900-26308175-1600-900

Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ՝ բազմիցս հաղթելով Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում (2006, 2009, 2011, 2015):

2006-07 մրցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասսիկոյում» և մրցաշրջանն ավարտեց 14 գոլով 26 լիգայի խաղերում։ Մեսսիի ամենահաջող մրցաշրջանը 2008-09 սեզոնն է, որտեղ նա խփեց 38 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում։ Այդ սեզոնում Բարսելոնան հաղթեց Լա Լիգայում, նվաճեց Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգայի գավաթը։ 2009-10 մրցաշրջանում Մեսսին դարձավ 47 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդոյի ռեկորդը, իսկ 2010-11 մրցաշրջանում Մեսսին դարձավ 53 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում։

messi-getty0601-630

Մեսսին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկու եզրափակիչներում էլ դառնալով գոլի հեղինակ։ 2010-11 Չեմպիոնների Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ՝ Մեսսին դարձավ երրորդ խաղացողը պատմության մեջ, ով երեք անգամ անընդմեջ դառնում է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու։

BARCELONA, SPAIN - APRIL 08:  Lionel Messi of FC Barcelona celebrates after scoring the opening goal during the La Liga match between FC Barcelona and UD Almeria at Camp Nou on April 8, 2015 in Barcelona, Spain.  (Photo by David Ramos/Getty Images)

Մեսսին 2005 ՖԻՖԱ Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկուն է վեց գոլերով, այդ թվում՝ երկուսը եզրափակիչ խաղում։ Շուտով նա դարձավ Արգենտինայի ազգային հավաքականի անդամ։ 2006 թ. նա դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցեց է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը, իսկ 2007-ին մասնակցեց Ամերիկայի գավաթի եզրափակչին։ 2008-ին, Պեկինում, նա շահեց իր առաջին միջազգային տիտղոսը՝ դառնալով օլիմպիական չեմպիոն։ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում Մեսսին դարձել է 19 գոլի հեղինակ ավելի քան 60 խաղում։

article-2653332-0F79C42300000578-150_634x435

Լիոնել Մեսսին կամ էլ պարզապես Լեոն, ծնվել է 1987 թվականի հունիսի 24-ին արգենտինական Սանտա Ֆէ քաղաքում։ Նա ծնվել և մեծացել է ամեն ինչով ապահովված ընտանիքում։ Նրա ծնողներն էին Խորխե Հորասիա Մեսսին և Մարիա Կուկիչինին:

Մեսսիների ընտանիքը ծագում էր իտալական Անկոնա քաղաքից, որտեղից նրա նախահայրը, Անջելո Մեսսին, գաղթել է Արգենտինա։ Նա ունի երկու ավագ եղբայրներ, որոնցից մեկը նրանից մեծ է 5, մյուսը՝ 7 տարով, և մեկ քույր:

_79206212_messi

Նա սկսել էր իր կարիերան 1995 թվականին «Նյուելզ Օլդ Բոյս» թիմում։ 11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար։ Երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո, առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի սկսել նոր կյանք Իսպանիայում։ 13 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաք։

terry-messi

Սակայն մինչ այդ Լիոնելով սկսեցին հետաքրքրվել «Ռիվեր Փլեյթի» ղեկավարները, սակայն «կարմրա-սպիտակավունների» շարքին տեղափոխվելուն խանգարեց բյուրոկրատական պահանջները։ Բշժկական բազմաթիվ թղթերը հոգնեցրին Խորխե Մեսսիին և նա հրաժարվեց բանակցություններից։ Հավանաբար սա էլ դարձավ այն կետը, որը բերեց նրան «Բարսելոնա»։




Լրահոս