Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները վերջնակապես որոշեցին մնալ Ազատության հրապարակում: Նշենք, որ նրանց մի մասը որոշել էր շարժվել դեպի Բաղրամյան 26, սակայն կես ճանապարհից ետ էին եկել:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարներն Ազատության հրապարակում կրկին սկսելու են անժամկետ նստացույց, իսկ նպատակը կրկին նույնն է` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման չեղյալ հայտարարում: