Ուզբեկստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Սամվել Բաբայանը: Նա զբաղեցնում է Տաշքենդի «Պախտակոր»-ի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
44-ամյա Սամվել Բաբայանը փոխարինել է Միրջալոլա Կասիմովին, ով երեք տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը։ Սպասվում է, որ առաջիկայում Սամվել Բաբայանը կհեռանա «Պախտակոր»-ից և կկենտրոնանա ազգային թիմում աշխատանքի վրա: