ՈՒՇԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փուչիկների գործով մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վիրահատությունն ուշանում է: Պատճառն այն է, որ նրա ստամոքսում երեք հատ խոց են հայտնաբերել: «Համապատասխան դեղեր եմ ընդունում՝ վիճակս կարգավորելու համար, երբ վերջացնեմ, նոր կորոշեն՝ վիրահատության ենթակա եմ, թե ոչ»,-նշեց նա: Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով 154 մարդ վիրավորվեց: Եւ որպես «հանցագործ»՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Սերոբ Բոզոյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման:




Լրահոս