Երեկ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ էր հրավիրել, որը տեղի ունեցավ ՀՀԿ կենտրոնական՝ Մելիք Ադամյան փողոցում գտնվող գրասենյակում: Ժամը 19:30-ից մինչեւ 21:00-ն ձգված նիստի ընթացքում հանրապետականները քննարկել են ներկուսակցական հարցեր, այդ թվում եւ դեկտեմբերի 15-ին կայանալիք ՀՀԿ համագումարի նախապատրաստական աշխատանքների, ելույթների ու շտաբների ձեւավորման մասին: Քննարկել են նաեւ արտաքին քաղաքական համագործակցությանը վերաբերող հարցեր, քանի որ կուսակցությունն ակտիվորեն համագործակցում է «Եդինայա Ռոսիա»-ի, Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ: Դեկտեմբերին տեղի կունենա ԵԺԿ ղեկավարի այցը Հայաստան, ինչին կհետեւի ԵԺԿ-ի գագաթաժողովը, որին կմասնակցի նաեւ կուսակցության պատվիրակությունը:
Էդուարդ Շարմազանովը երեկ երկու հստակ մեսիջ ուղարկեց. մեկ, որ միասնական թեկնածու չի լինելու: «Անկախ այս կամ այն քաղաքական ուժի դիրքորոշումից, մենք գտնում ենք, որ ամենաֆավորիտային թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Իսկ այլ կուսակցությունների սատարել-չսատարելու հետ կապված՝ դիմե՛ք այդ կուսակցությանը… Չեմ խոսում այլընտրանքային մեր գործընկերների մասին, որոնք այս ամիսների ընթացքում փայլեցին անձնական կարծիքների բազմազանությամբ»,-ասաց նա: Եւ երկրորդ՝ ով էլ առաջադրվի, կպայքարի երկրորդ տեղի համար:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե նիստի ընթացքում քննարկել են՝ ով է կրակել Սերժ Սարգսյանի թիկնազորի վրա, Շարմազանովը պատասխանեց. «Ո՛չ: Կարծում եմ՝ Արմեն Արզումանյանն ամեն ինչ ասել է»:
ՖԱՎՈՐԻՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ