Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները երկար քննարկումներից հետո որոշեցին կրկին շարժվել դեպի Բաղրամյան 26: Նրանք այսօր մեկ անգամ արդեն նման որոշում կայացրել էին, սակայն կես ճանապարհից ետ էին կանգնել:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս անգամ որոշումը վերջնական է և ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան 26: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ նրանք կրկին երեկվա նույն վայրում են և ճանապարհը կրկին փակ է: Ոստիկանները նրանց առջև պատ են կազմել, իսկ պողոտայում ջրցան մեքենաներ են առկա:
Հավելենք, որ ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն էր տարածել և նախազգուշացրել ցուցարարներին: