
Մենք առանձնահատուկ վերաբերմունք ունենք լրագրողների նկատմամբ: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նա նշեց, թե երեկ ոստիկանների կողմից հայհոյանքներ չի լսել և չի կարող այդ մասին որևէ կարծիք հայտնել: Օսիպյանը հայտարարեց, որ այսօր ևս չեն թողնելու, որ ցուցարարները առաջ շարժվեն: Նա հավելեց, թե պատրաստ են կրկին բացատրել, բանակցություններ վարել նրանց հետո:
Հավելենք, որ ոստիկանների գործողությունները համակարգում է Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: