Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը, ռադիոհաղորդավար Լուսինե Բադալյանը` Լուլուն, այս պահին գտնվում են Բաղրամյան պողոտայում` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների կողքին: Ընդգծենք, որ այսօր ցուցարարների թիվն ավելի շատ է, քան երեկ:
Հավելենք, որ ցուցարարները կրկին նստել են Բաղրամյան պողոտայում: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարների թվում կան սադրիչներ, որոնք փորձում են բախումներ իրականացնել, իսկ այդպիսի փորձերից մեկը ձախողվեց: Նշենք, որ ցուցարարների միջև փոքրիկ ընդհարում եղավ և նրանք միմյանց սադրիչներ և պրովակատորներ անվանեցին:
Ցուցարարներին է միացել պատգամավոր Հայկ Խաչատրյանը
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը
Ռադիոհաղորդավար Լուլուն