Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույց է ընթանում նաև Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երեկոյան ժամը վեցին գյումրեցիներն ու դեռ ցերեկը ոստիկանության Կումայրիի բաժնից ազատ արձակված ակտիվիստները հավաքվել էին Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ նախ տեղի ունեցավ քննարկում համակարգող խմբի կողմից, ապա արդեն որոշվեց երթով քայլել դեպի Սուրբ Յոթ վերք եկեղեցի և հետ վերադառնալ կրկին Թատերական հրապարակ:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթի մասնակցիները հայրենասիական ազգային երգեր երգելով ու «ոչ թալանին», «մենք ենք տերը մեր երկրի», «կասեցում», «ամոթ» և այլ կարգախոսներ վանկարկելով շարժվեցին ոստիկանական երկշար հսկող խմբի ուղեկցությամբ:

Ընդհանուր առմամբ ամեն ինչ խաղաղ է, թեև տարածքում կան ոստիկանական մեծ կուտակումներ, սակայն նրանք բավական հեռավորությունից հետևում են ցուցարարներին:




Լրահոս