Հայաստան է անցել ադրբեջանցի 2 զինվոր. ադրբեջանական ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Haqqin.az-ը հայտնում է, որ երկու ադրբեջանցի զինծառայող է անցել Հայաստան: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի ՊՄ-ն:

Աղբյուրը հստակեցնում է, որ Գազախի շրջանում շփման գծում կրտսեր սերժանտ Մուսա Սաբիր Օղլու Մուսաևը և Տուրալ Սահիբ օղլու Յոլուչաևը անտառա-լեռնային գոտում անցել են Հայաստան:

Ադրբեջանում ենթադրում են, որ նրանք պատահաբար են անցել սահմանը:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է.«Ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին, հայտնում ենք, որ ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը չենք բացառում, ինչը հետևում է Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջնորդությունից:

Այսօր ժամը 15:00-ին Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ը, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում ադրբեջանական կողմին հայտնի են: Հայտնում ենք, որ հայկական կողմում որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել»:




Լրահոս