«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, ով Բաղրամյան պողոտայում մասնակցում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մեկնարկած նստացույցին, Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե իրենք այս պահի դրությամբ դեռ հետագա գործողությունների մասին վերջնական որոշում չունեն:
«Ոստիկաններից պետք է պահանջենք զորքերը 10 մետր հետ տանել, առաջարկ է հնչել ոստիկանների կողմից, որը պետք է հանրային քննարկման դնենք: Առաջին գործողությունն այդ 10 մետրն է, օդ չկա և պրովակացիաներ են լինում: Քաղաքացիական հագուստով քրեականի աշխատողները բավական ակտիվ են աշխատում: Եթե մարդն այստեղ է ու շիշ է շպրտում ոստիկանության վրա, ուրեմն իրենք պրովակատոր են», – նշեց նա:
Մկրտչյանը նշեց, թե իրենց առաջարկել են կրկին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ և այդ հարցը պետք է դնեն հանրային քննարկման: