
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարների շարքում գտնվում են նաև սադրիչներ, ովքեր բախումներ են հրահրում:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ պրովակատորները նույնիսկ քար նետեցին ոստիկանների ուղղությամբ, սակայն այն ոչ ոքի չդիպավ: Ինչպես արդեն հայտնել էինք, ցուցարարներն աղբամանների միջոցով բարիկադներ են պատրաստել, որով պատրաստվում են դիմակայել ոստիկաններին:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նույնպես անդրադարձավ ցուցարարների ներսում առկա սադրիչներին և կոչ արեց հեռացնել նրանց: