ՄԻԵԴ հանձնաժողով անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը տեղեկացնում է քիչ առաջ ԵԽԽՎ քվեարկությամբ «Վեհաժողովը քաջատեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և մյուս տարածքների օկուպացիայի մասին» բառերը փոխարինեց «Վեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» բառերով:
«Արդարությունը դեռ շնչում է»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ նշված բանաձևի նախնական տարբերակը մեծ իրարանցում էր առաջացրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության շրջանում, որը ներկայացվումէր որպես հակահայկական: