
Այսօր 18:00-ից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները կրկին հավաքվել էին Ազատության հրապարակում: Որոշ ժամանակ անց հավաքավածները շարժվեցին դեպի Բաղրամյան 26:
Քիչ առաջ հայտարարվեց, որ բանակցություններ են ընթանում իշխանությունների և իրավապահների միջև: Վերջիններս որոշ չափով ետ են գնացել: Քննարկվում է նաև Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հնարավորությունը: