
Ինչպես արդեն հայտնել էինք, Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարները քննարկում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու հնարավորությունն ու հետագա անելիքները:
Ցուցարարների մի մասը ցանկանում էին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, մյուսները` ոչ: Նրանք ցանկանում էին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ լրատվամիջոցների ներկայությամբ, որպեսզի ամեն ինչ հրապարակային լինի: Ակցիայի մասնակիցները քիչ առաջ զրուցեցին Հունան Պողոսյանի հետ և ներկայացրեցին իրենց պահանջները:
Նշենք, որ նստացույցին է միացել նաև հայտնի տաքսիստը` Արման Գալստյանը, ով փորձում է հրահանգներ տալ ակտիվիստներին: Հունան Պողոսյանը վերջինիս հետ զրույցում նշեց, թե հենց ակտիվիստների ներսում պրովակատորներ կան և կոչ արեց կազմակերպվել: